Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկեց «Onehealth» միջերկրային սեմինարը

Մեկնարկեց «Onehealth» միջերկրային սեմինարը
13.07.2015 | 14:01

«Մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում և արժեքների գնահատում» թեմայով միջերկրային սեմինարը միավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի յոթ անդամ երկրի 45 մասնակիցների:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող քննարկումները, մասնավորապես ծախսարդյունավետությանը վերաբերող խնդիրները` խիստ արդիական են:
«Հաշվի առնելով, որ այս ուղղությունը պահանջում է մշտական մեծ ծախսեր` մենք, անշուշտ, մեծ տեղ ենք տալիս նման քննարկումներին»,- ասաց Արմեն Մուրադյանը` շնորհակալություն հայտնելով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակին այս միջոցառումը կազմակերպելու համար:
Նա սեմինարի մասնակիցներին մաղթեց արգասաբեր և արդյունավետ աշխատանք` հանուն երեխաների, հանուն մոր և մանկան առողջության:
Մեր երկիր ժամանած մասնագետները նշեցին, որ մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորման և արժեքների գնահատման հիմքերից են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության դրույթները:
Ներկայացվեցին այս քաղաքականության ղեկավարող սկզբունքներն ու առավելությունները: Ընդգծվեց բնակչության առողջության բարելավմանն ուղղված այս ծրագրի` ըստ յուրաքանչյուր երկրի բնակչության առանձնահատկության տեղայնացման, մշակման և ներդրման անհրաժեշտությունը:
ՀՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանն իր զեկույցում ներկայացրեց մոր և մանկան ոլորտում Հայաստանում գրանցված հիմնական հաջողություններն ու խնդիրները:
Նա նշեց, որ 2008թ. հետո Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստագրերի ներդրման շնորհիվ վերջին հինգ-վեց տարում մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում էականորեն բարելավվել է բուժօգնության որակը, նվազել են մայրական և մանկական մահացության հիմնական ցուցանիշները:
Բարեփոխումները նպաստել են նաև բուժաշխատողների աշխատավարձերի ավելացմանը, դեղերով ապահովվածությանը:
Աշխատանքներ են տարվել նաև մարզերում մանակական վերակենդանացման ծառայության բարելավման ուղղությամբ:
Նունե Փաշայանն անդրադարձավ նաև նորածնային սկրինինգների արդյունավետությանը, միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ առողջապահության նախարարության սերտ համագործակցությանը:
Մասնագետի խոսքով` շարունակում են օրակարգային մնալ մանկաբույժների վերապատրաստման, բուժօգնության որակի բարելավման, հավելյալ ֆինանսավորման հարցերը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս հանդիպման հիմնական նպատակը ծրագրավորման մի նոր գործիքին ծանոթացնելն է։ Դա հնարավորություն է տալիս գործող ծրագրերի ծախսերի կանխատեսումներ անել և ռազմավարական գնահատականներ տալ։
«Այն մշակել են ԱՄՆ-ի փորձագետները, ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մանրամասն կքննարկվեն ծրագրային այս մոտեցման հնարավորությունները և կիրառման ուղիները։ Դրանք նախատեսված են առողջապահական ամբողջ համակարգի, այդ թվում` հանրային առողջապահական խնդիրների լուծման համար»-ասաց փոխնախարարը` հավելելով, որ մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներն ամբողջ աշխարհում առաջնահերթություն են, ուստի գործիքի կիրառումն առաջին հերթին արդիական է այս ոլորտում։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության տարեկան բյուջեի շուրջ 35-40 տոկոսն ուղղվում է մոր և մանկան ոլորտին: Նա ընդգծեց, որ ծախսարդյունավետության մասին խոսելիս առաջնահերթությունը տրվում է արդյունքներին:
Նախարարը կարևորեց մանկական ծրագրերի հզորացումը, չափորոշիչների մշակումը, ինչպես նաև ֆինանսավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ